Ատրպետ ԱտրպետեանNn rx Pt s00Oo
| Ատրպետ Ատրպետեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 31 Յունուար 1860 |
| Ծննդավայր | Կարս, Կարսի նահանգ, Թուրքիա |
| Վախճանած է | 27 Մայիս 1937 (77 տարեկանում) |
| Վախճանի վայրը | Լենինական, Հայաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | հայ |
| Մասնագիտութիւն | գրագէտ, խմբագիր, արձակագիր, դրամագետ |
| Անդամություն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ատրպետեան Ատրպետ (Սարգիս Մուպահեաճեան 31 Յունուար 1860, Կարս, Կարսի նահանգ — 27 Մայիս 1937, Լենինական), հայ արձակագիր, վիպասան, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Կարս, տաճկաց տիրապետութեան ժամանակ։ Սկզբնական կրթութիւնը ստացաւ Բաղէշցի Գրիգոր պատուելիի մօտ, 1869-1871 թուականներուն կը յաճախէ ծխական ուսումնարանը, իսկ 1871-1872՝ կաթոլիկաց դպրոց։ 1873-ին կը մեկնի Ալեքսանդրոպոլ՝ ուսումը շարունակելու նպատակով, եւ այնտեղէն ալ կ'անցնի Կ․ Պոլիս, ուր կը մտնէ Վիեննայի Մխիթարեանց ուսումնարանը, հանգուցեալ Հայր Արսէն Այտընեանի օրով։
1881-ին կը վերադառնայ Կարս եւ տեղւոյն հայոց երկսեռ ծխական ուսումնարաններէն ներս, մինչեւ 1888 թուական, կը դառնայ ընդհանուր պատմութեան ու աշխարհագրութեան ուսուցիչ։ Միեւնոյն ժամանակ կ՛ընտրուի՝ քաղաքային պատգամաւոր։ 1889-ին ուսուցչական ասպարէզը թողնելով՝ կը տեղափոխուի Պաքու եւ կը սկսի ծառայել նաւթագործարաններու մէջ։ 1893-ին կ'անցնի Թաւրիզ դատարանական գործեր վարելու եւ 1895-ին կրկին կը վերադառնայ Կովկաս։ 1898-ին հարաւային Ռուսաստան կ՛երթայ՝ մասնաւոր գործերով, սակայն քիչ ժամանակ յետոյ կ'անցնի Պարսկաստան (Թաւրիզ քաղաք) եւ 1899–ի Մայիսէն կը զբաղի դատարանական գործերով։ Ատրպետի առաջին գրական աշխատութիւնն է «Խեւ Կարապետ» վէպը (Թիֆլիս, 1899), որ լոյս կը տեսնէ 1889 թուականին «Մուրճ»-ի մէջ՝ առանձին գիրքով։ կ'աշխատակցի «Մշակ»-ին, «Աղբիւրը»-ին, «Տարազ»-ին եւ «Գաղափար»-ին։
Մահացած է Լենինական (Կիւմրի) 1937 թուականին։
Գրական վաստակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Շուշան» (օպերա 3 գործ․ 1890 )
- «Ալմաստ», վէպ (1891)
- «Ղադի»
- «Արդար Դատաստան»
- «Թուլումրաջիներ» (1899)
- «Սարրաֆ», ողբերգութիւն (1893)
- «Խիւլաֆաթ»
- «Ժառանգներ» (1899)
- «Քոռ Եղիկ», վէպ (1898)
- «Բերսայի Առաքելը», վէպ (1893)
- «Շխնոց» (1898)
Բացի այս, ունի բազմաթիւ վիպակներ ու պատկերներ՝ «Քիւլհանրէյ», «Կաղ Նազօ», «Խառա-Խրխա», «Սօֆթա», «Ոսկէ Որդին», «Այիշէ-Խանում», «Օսմանեանների 600 Ամեակը», «Հարազիստներ», «Երախտապահանջ», «Կուռք», «Սեւ Քաղաք», «Ծպտեալ Սուլթան», «Փաշա», «Վիւքալայի Գաղտնիքը», «Երախտիք», «Քրտերը Պարսկաստանում» եւ այլն, տպուած ու անտիպ բազմաթիւ գրուածքներ, որոնք մեծ մասամբ Կարս ձգած է հեղինակը։
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Հայր Մկրտիչ Վրդ․ Պոտուրեան, «Հայ Հանրագիտակ», Պրուքէշ 1938, հատոր Բ․, էջ 249-250։