Ակակիուսp3 o ZFztj I2Ffl Mes9 LOgUuSGgXro
| Ակակիուս | |
|---|---|
| Վախճանած է | 530-ականներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | հայ |
| Կրօնք | քրոստոնիա |
| Երեխաներ | Ադոլիուս |
Ակակիուս (յունարէն՝ Ἀκάκιος), հայազգի հռոմէական փոխ հիւպատոսլ Առաջին Հայքի մէջ (լատ.՝ Armenia Prima) մօտ 536-539 թթ-ին Հուստինիանոս I կայսրին օրով։ Կենսագրութեան հիմնական աղբիւրը Պրոկոպիոս Կեսարացին է[1]
Բովանդակութիւն
- 1 Կենսագրութիւն
- 1.1 Վաղ շրջան
- 1.2 Առաջին Հայքի ղեկավար
- 2 Մահ
- 3 Ծանօթագրութիւններ
- 4 Աղբիւրներ
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վաղ շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Պրոկոպիոս Կեսարացին Ակակիուսին եւ անոր տղուն Ադոլիուսին կը համարէ հայ
| Ադոլիուսը, Ակակիուսի տղան... Այս Ադոլիուսը հայ էր ծնունդով" (անգլ.՝ Adolius, the son of Acacius ... This Adolius was an Armenian by birth) - Պրոկոպիոս Կեսարացի[2]
|
Ակակիուսը առաջին անգամ կը յիշուի, երբ դավաճանութեան մէջ մեղադրեց իր ընկեր Համազասպին։ Շուտով Հուստինիանոսի կարգադրանքով Ակակիուսը սպանեց վերջինիս[1]։
Առաջին Հայքի ղեկավար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
14 Մարտ 536-ին, Հուստինիանոսի նոր օրէնքներու համաձայն տեղի ունեցաւ Հռոմէական Հայաստանի վարչական բաժանման փոփոխութիւն։ Հաւանաբար Ակակիուսը արդէն Ներքին Հայքի կառավարիչն էր եւ կ՝ ենթադրուի, որ ան կրած է Արմենիա Մագնայի (Ներքին Հայք) կոնսուլարիս տիտղոսը։ Համաձայն նոր օրէնքներու Ակակիուսը դարձաւ Առաջին Հայքի ղեկավար եւ ստացաւ պրոկոնսուլի տիտղոս։ 536 թ-ին Ակակիուսը պաշտօնական փաստաթուղթի լատիներէն տարբերակին մէջ կը նշուի որպէս Առաջին Հայքի պրոկոնսուլ, իսկ յունական տարբերակին մէջ Հայաստանի անտիպաթոս (յուն.՝ ἀνθύπατος ΄Αρμενίας)։ Այս օրէնքները հիմանականին ուղղուած էին խարխլելու հայ ազնուականութեան դիրքերը Հռոմէական Հայաստանի մէջ եւ հայ ժողովուրդի մօտ մեծացրեցին հակակրանքը դէպի Արհեւելահռոմէական կայսրութիւնը։
Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Իր դաժանութեան եւ ագահութեան համար Ակակիուսը սիրուած չէր նահանգի հայ բնակչութեան կողմէն։ Շուտով կայսրութեան հայաբնակ տարածքներուն մէջ սկսաւ հայկական ապստամբութիւն, որուն ընթացքին Ակակիուսը սպաննուեցաւ 538 կամ 539 թթ-ին։ Ըստ Պրոկոպիոսի, անոնց սպանեց հայ ազնուական Արտաուանը։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջ. 8-9
- ↑ Պրոկոպիոս, Պատերազմների պատմություն, գիրք 2, գլուխ 21
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մարտինդալ, Ջոն Ռ.; Ջոնաս, Ա. Հ. Մ.; Մորիս, Ջոն (1992), Ուշ Հռոմեական կայսրության պրոսոպոգրաֆիան. հատոր 3 մ.թ. 527–641 թթ,, Cambridge University Press, ISBN 0-521-20160-8, https://books.google.am/books?id=fBImqkpzQPsC
- Պրոկոպիոս Կեսարացի; Դյուինգ, Հենրի Բրոնսոն (1914), Պատերազմներու պատմութիւն, հատոր 1, գիրքերր I-II, Cambridge University Press, ISBN 0-674-99054-4